Մշակույթ

«Գրեմմի-2018»-ի հաղթողները

Նյու Յորքում անցել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։

«Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։ Նա պարգևատրվել է That’s What I Like ստեղծագործության համար։ Այդ երգը հաղթել է նաև «Լավագույն R&B երգ» և «Լավագույն R&B կատարում» անվանակարգերում։

Լավագույն պոպ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը։  Նա ստացել է «Գրեմմի» նաեւ  լավագույն սոլո պոպ ալբոմի համար (Divide)։

Լավագույն ռոք ալբոմ է  համարվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար Best Traditional Blues Album անվանակարգում։

Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»  Best Latin Pop Album անվանակարգում։


Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters–ի Run–ը։

Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել։ Այս երգը ստացել է մրցանակ նաեւ Best Rap Song եւ Best Rap Performance անվանակարգերում։

Ռիհաննայի հետ նրա Loyalty զուգերգը ստացել է մրցանակ Best Rap/Sung Performance անվանակարգում։ Ի դեպ, նա է հաղթել նաեւ լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում DAMN ռեպ ալբոմի համար։

Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move (Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին երգի հեղինակը՝ ամերիկացի Ռենդի Նյումանը, «Պուտին» երգի համար մրցանակի է արժանացել:

Լոսանջելեսաբնակ Նյումանը հաղթել է «Լավագույն գործիքավորում» անվանակարգում՝ ստանալով իր կարիերայի ընթացքում 8-րդ «Գրեմմի»-ն:

Back to top button