Տնտեսական
Ինքնակամ կառուցված ձկնաբուծաական շինությունները պետք է օրիանականացվեն. վարչապետ


Ինքնքնակամ կառուցված ձկնաբուծաական շինությունները պետք է օրիանականացվեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարականներ է հնչեցրել այս թեմայով:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Բնապահպանության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսություններում, բացառությամբ «Սևան ազգային պարկի»-ի տարածքի ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների, օրինականացման գործընթացը պարզեցնելու և համապատասխան արտոնություններ տրամադրելու վերաբերյալ: