Հասարակություն

Սրտի փոփոխությունից արդյո՞ք փոխվում են մարդու զգացմունքները

Սրտի առաջին բարեհաջող փոխպատվաստումից արդեն 50 տարի է անցել և փոխպատվաստումը, կարելի է ասել, կայացած ճյուղ է բժշկության մեջ: Հայաստանում, սակայն, նման վիրահատություններ չեն կատարվում:

Սրտի փոխպատվաստումը միայն առողջապահական խնդիր չէ, այն նաև սոցիալական և իրավաբանական լուծումներ է ենթադրում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է սրտի վիրաբույժ Արա Անանյանը:

Արդյո՞ք Հայաստանում սրտի փոխպատվաստման  հեռանկար կա և ի՞նչ են կարծում մեր քաղաքացիները՝ սրտի փոփոխությունից փոխվեում է արդյո՞ք մարդը։

 

Սրտի հաջողված առաջին փոխպատվաստումը տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերի 3-ին Բարնարդ Քրիստիանի կողմից Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

25-ամյա Դենիս Դարալի սիրտը, ով մահացել էր ավտովթարից, փոխպատվաստվել է 55-ամյա Լուիս Վասկանսկին, ով տառապում էր սրտի անբուժելի հիվանդությամբ: Չնայած վիրահատությունը կատարվել է անթերի, Վասկանսկին ապրել է ընդամենը 18 օր և մահացել երկկողմանի թոքաբորբից:

Այսպիսով՝ առաջին բարեհաջող փոխպատվաստումից արդեն 50 տարի է անցել և փոխպատվաստումը, կարելի է ասել, կայացած ճյուղ է աշխարհում:

Վիրաբուժությունը բավականին բարձր մակարդակի վրա է նաև Հայաստանում, սակայն սրտի փոխպատվաստման մասին խոսելը դեռ վաղ է՝ ասում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտի վիրաբույժ Արա Անանյանը: Հայաստանում մինչ օրս կատարվել է միայն երիկամների փոխպատվաստում:

Ինչ վերաբերում է դոնորական բանկին, ենթակառուցվածքներն իրենց հերթին, բայց նախ հասարակությունը պետք է պատրաստ լինի՝ նկատեց զրուցակիցս:

Ինչ են կարծում մեր քաղաքացիները, սրտի փոփոխությունից արդյո՞ք փոխվում են մարդու զգացմունքները, որոնք ավանդաբար կապվում են սրտի հետ։

Իհարկե՝ այս ամենն ընդամենը կարծիքներ են, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք նաև վիրաբույժից:

Ինչ վերաբերում է հետվիրահատական արդյունքներին, ապա  փոխպատվաստումից հետո հիվանդների 60-70 տոկոսը ապրում են 8 տարի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։

Back to top button