Հասարակություն

Քվեարկել են նաև Արմավիրի ԲԿ-ում բուժվող հիվանդները


Արմավիրի քաղաքի թիվ 16/3 ընտրատեղամասում շրջիկ արկղի միջոցով քվեարկել են նաև Արմավիրի բժշկական կենտրոնում  առկա բուժվող հիվանդները: Թեև հիվանդանոցի հիվանդները շատ էին, բայց նրանցից միայն 5-ի անունն էր գրանցված ընտրացուցակում: Վստահված անձանց ներկայությամբ հիվանդների հարազատները օգնել են հիվանդներին քվեարկել: Նրանցից մեկի մոտ անձնագիր չկար, մյուսը գաղտնի քվեարկության ժամանակ չդրոշմակնքված ծրարով է քվեարկել:

16/3 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10-ի դրությամբ  կուտակումներ են եղել, իսկ մինչ այդ ժամը հանձնաժողովի նախագահ Արթուր Գաբրիելյանը մեր թղթակցի զգուշացմամբ  ոստիկաններին զգուշացրել է կուտակումների մասին և կարգավորվել է ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:

Այս ընտրատեղամասում «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիայի դիտորդ Աշոտ Կաղզվանցյանը շարունակ ուղղորդում է ընտրողներին, հեռախոսազանգերի միջոցով ընտրողներին հրավիրում ընտրաըեղամաս՝ հատկացված մեքենաներով: Այս մասին հանձնաժողովի նախագահը արձանագրություն չի կազմել, թեպես վստահված անձինք տեղեկացրել են նախագահին:

Ցուցադրել ավելի
Back to top button