Քաղաքական

Բողոքի ակցիային հաջորդած իրադարձությունները քննարկվեցին ԱԺ-ում

lusinevasilyan
Խորհրդարանը արտահերթ նստաշրջանի 7-րդ օրվա աշխատանքը սկսել է  էլեկտաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայի և  դրան հաջորդած  իրադարձությունների անդրադարձով:

Մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում ուժ է կիրառվել, բերման են ենթարկվել 200-ից ավելի քաղաքացիներ, ուժ է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ, ովքեր իրենց մասնագիտական պրատականություններն են կատարել՝ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու պահանջել, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն, իսկ ապօրինի գործողությունններ կատարողները պատժվեն:

Իրադարձություններին բոլորս ենք հետևել և ունենք մեր գնահատականները ՝ ասել է Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին առաջարկելով հարցը քննարկել ընդմիջման ժամանակ, իսկ վարման կարգով ելույթ ունենալ միայն քվեարկվող հարցերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր քվերակվող բոլոր հարցերին դեմ է քվեարկելու ՝ ի նան բողոքի: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը հիշեցրել է, որ քվեարկվող հարցերից մեկը՝ էներգահամակարգին վերաբերող համաձայնագիրը, ուղիղ կապ ունի բողոքի ակցիայի հետ: ՕԵԿ-ն առաջարկել է ստորագրահավաք սկսել և արտահերթ նստաշրջան հրավիրել:

 

Հովհաննես Մարգարյան, Գալուստ Սահակյան, Վահե Էնֆիաջյան

Պատգամավորներն այդուհանդերձ եկել են համաձայնության՝ խորհրդակցության հավաքվել ԱԺ նախագահի աշխատասենյակում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button