ԿարևորՎերլուծական

ԵՏՄ անդամակցությունը ստորագրվեց. ի՞նչ կլինի այժմ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Շուրջ մեկ տարի քննարկվող հարցը՝ կմիանա՞ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կամ ե՞րբ կստորագրի պայմանագիրը, երեկ ստացավ իր պատասխանը,  ու քննարկումները տեղափոխեց այլ դաշտ. ի՞նչ է սպասվում առաջիկայում, ի՞նչ է շահելու կամ  կորցնելու Հայաստանն այդ անդամակցությունից:

Թեմայի շուրջ Թեքեյան կենտրոնում այսօր հրավիրված քննարկմանը տարբեր գնահատականներ են հնչել.  քաղաքական տեսանկյունից քայլը շրջադարձային է որակվել , իսկ տնտեսական առումով ՝ նոր հնարավորություններ բացող, որը, սակայն, Հայաստանից մեծ ճկունություն է պահանջելու։

Back to top button