Հասարակություն

«Դու իմ Գյումրի, Լենինական դու իմ նոր». հին երգը հայրաքաղաքի նոր օրհներգ

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Երեկ Գյումրին  իր օրը տոնեց միջոցառումների բազմազանությամբ ու մեծ ոգեւորությամբ: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակման շրջանակում կազմակերպված Հացի փառատոնով:

Քաղաքի տոնը գյումրեցիների հետ անցկացնելու համար Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ  պաշոնյաներ ու օտարերկրյա հյուրեր։

Քաղաքի տոնին «Պատվավոր գյումրեցի» տիտղոսին արժանացան Վարդուհի Վարդերեսյանը, Միսակ Մկրտչյանը, Կարինե Ավդալյանը, Արմինե Նիկողոսյանն ու Վլադիլեն Բալյանը: Բալյանի հայտնի «Լենինական, դու իմ Գյումրի» երգն էլ ընտրվել է որպես քաղաքի հիմն։

Ցուցադրել ավելի
Back to top button