Քաղաքական

«Ժառանգություն». Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ընտրացուցակների խնդիրը ուշադրությունից դուրս է մնացել

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«ՍԴ չդիմելու Պարույր Հայրիկյանի որոշումը նրա իրավունքների շրջանակներում էր: «Ժառանգության» համար ընդունելի կլիներ ցանկացած որոշում»,- այսօր ասել են նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտարական շտաբի  խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ու «Ժառանգություն» կուսակցության գլխավոր  քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Մեզ համար էականն  այն է, որ ընտրական գործընթացը  շարունակվի օրինականության սահմաններում»,- ընդգծել են բանախոսները` նկատելով, որ մահափորձից հետո գործընթացին առնչվող կարևորագույն հարցեր, այդ թվում ընտրացուցակների խնդիրը,  ուշադրությունից դուրս են մնացել։

Թողնել պատասխան

Back to top button