Հասարակություն

Սիրիահայերի ընդունման պետական ծրագիր չկա, ասում են նրանց խնդիրներով զբաղվողները

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Սիրիահայերի աջակցության և հայրենադարձության նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանը համաձայն չէ, թե Հայաստանը սիրիահայերին ընդունելու միջոցներ չունի, պարզապես անհրաժեշտ է պետական ծրագիր և պետական մոտեցում, ասում է նա։

Հայաստան են գաղթել բազմաթիվ սիրիահայ մտավորականներ, ովքեր իրենց ապագան չեն տեսնում Հայաստանում, շեշտում է Սիրիրահայերի աջակցության և հայրենադարձության նախաձեռնող խմբի անդամը: Բազմաթիվ խնդիրներ են բարձրացվել սիրիրահայերի կողմից, և կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։

«Հալեպում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր չունեն անձնագիր, որով կարող են երկրից դուս գալ։ Անգամ ֆիզիկապես չեն կարող երկրից դուրս գալ: Ավիատոմսերը շատ թանկ են, բոլորը չէ, որ կարող են գնել»,- ասում է նա։

Սփյուռքի նախարարությունն անում է ամեն ինչ, սակայն խնդիրները են շատ, իսկ միգրացիայի վարչությունը լիարժեք  չի կատարում իր առաքելությունը։

Մինչև այս պահը հստակեցված չէ, թե եկողների համար Հայաստանն ինչ է՝ ժամանակավոր կացարա՞ն , թե՞ ծրագիր է մշակվում իրենց վերջնական բնակեցման համար, ասում է պատմաբան, «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխտնօրեն Գևորգ Յազչյանը:
Նշելով, որ սիրիահայերի համար բացվել են գիտական առարկաները արաբերենով դասավանդվող դպրոց, նա դա պետական հանցագործություն է համարում և ավելացնում, որ  նման վերաբերմունք իրեն թույլ կտա միայն գաղութացված երկիրը: Գևորգ Յազչյանը հետաքրքրվել է, որ միայն ՀՀ է, որը սիրիրահայերի համար ունի այսպիսի դպրոց: Ըստ նրա` մեր երկրում չի գործում պետական մեխանիզմը։

Ռազմական փորձագետ Վլադիմիր Թումանյանը իրենց հետ հանդիպման ժամանակ բոլոր մարզպետերին, քաղաքապետերին և գյուղապետերին  առաջարկել է տեղեկացնել, թե իրենց տրամադրության տակ ինչպիսի կացարանային  ֆոնդեր կան, որովհետև չի բացառվում, որ 3 ամիս հետո Հայաստանում սիրիահայերի շատ ավելի մեծ հոսք սկսվի:
Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, ասում է։ Նույնիսկ մի քանի ամիս առաջ առաջարկ է եղել, որ Սիրիայից գործարանները տեղափողեն Հայաստան, սակայն դրա դիմաց ահռելի մաքսային տուրքեր են  պահանջվել։

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button