ԿարևորՔաղաքական

Թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ կարող է ճանաչել միայն ՍԴ- ն

Հանրապետության նախագահի թեկնածուի համար  առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու իրավասությունը վերապահված է ՀՀ սահմանադրական դատարանին, իսկ այդ հարցով ՀՀ սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես այն թեկնածուն, ում համար, առաջացել է այդ խոչընդոտը, այսօր ԿԸՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նշվածով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու գործառույթ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար սահմանված չէ, հանձնաժողովը, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նիստում քննարկել է 2013թ. փետրվարի 18-ի հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեկանքը` 14.01.2013թ.-30.01.2013թ. ժամանակահատվածի համար: Քննարկման արդյունքում փաստվեց, որ հիշյալ հարցով պայմանավորված ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել։

Թողնել պատասխան

Back to top button