Քաղաքական

Տեղեկանքը Արման Մելիքյանին գոհացնում է, սակայն չի բավարարում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին գոհացնում, սակայն չի բավարարում ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության տրամադրած տեղեկությունը Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիություն ընդունածների թվային տվյալների վերաբերյալ:
Թեկնածուն ստացել է պատասխան, որով իրազեկվում է, որ լիարժեք վիճակագրություն գոյություն չունի, թե քանի մարդ է հեռացել ՀՀ-ից անկախությունից ի վեր, սակայն տեղեկություններ տրամադրվել են 2008 թվականից մինչ օրս հեռացածների վերաբերյալ։

«2007-ից մինչև 2013 թվականի հունվարի  16-ը ՀՀ քաղաքացիություն է ստացել 28 հազար 859 քաղաքացի: 2008-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը դադարեցվել է  2879 անձանց ՀՀ քաղաքացիությունը»,- ասաց նա։
Մինչ նամակի պատասխանը ստանալը Գորիս այցի ընթացքում  Արման Մելիքյանը պարզել է, որ ընտրություններից առաջ Սյունիքում մարդիկ վախեցած են ավելի շատ, քան ՝որևէ այլ մարզում:

Թողնել պատասխան

Back to top button