
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին գոհացնում, սակայն չի բավարարում ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության տրամադրած տեղեկությունը Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիություն ընդունածների թվային տվյալների վերաբերյալ:
Թեկնածուն ստացել է պատասխան, որով իրազեկվում է, որ լիարժեք վիճակագրություն գոյություն չունի, թե քանի մարդ է հեռացել ՀՀ-ից անկախությունից ի վեր, սակայն տեղեկություններ տրամադրվել են 2008 թվականից մինչ օրս հեռացածների վերաբերյալ։
«2007-ից մինչև 2013 թվականի հունվարի 16-ը ՀՀ քաղաքացիություն է ստացել 28 հազար 859 քաղաքացի: 2008-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը դադարեցվել է 2879 անձանց ՀՀ քաղաքացիությունը»,- ասաց նա։
Մինչ նամակի պատասխանը ստանալը Գորիս այցի ընթացքում Արման Մելիքյանը պարզել է, որ ընտրություններից առաջ Սյունիքում մարդիկ վախեցած են ավելի շատ, քան ՝որևէ այլ մարզում:




