Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանն իր եթերաժամը տրամադրում է հանրությանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Նախագահի թեկնածուներից Անդրեաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, որը սկսել է  քարոզարշավի առաջին օրը: Հացադուլի վայրը Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի հարակից տարածքն է:
Ղուկասյանը հայտարարել է, որ  հացադուլն  անժակետ է և կդադարեցվի իր պահանջների բավարարման դեպքում: Իսկ պահանջները վերաբերում են հարցին, որը նա ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված  դիմումում: Թեկնածուն պահանջել էր անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը։
Քարոզարշավի ընթացքում դասական առումով ծրագրային մոտեցումներ ներկայացնելու հնարավորություն չունի: Ղուկասյանը որոշել է  իրեն տրամադրված հարզոչական  եթերաժամը հանձնել հանրության ներկայացուցիչներին: Իսկ  մինչև ծրագրերի մասին խոսելը՝ նա կարծում է, որ պետք է լուծել հիմնական՝ ազատ ընտրության իրավունքի ապահովուման խնդիրը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button