ԿարևորՔաղաքական

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն բարելավվել. Բիձինա Իվանիշվիլի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առաջին անգամ Երևան է ժամանել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Մեր երկրի վարչապետն ու իր վրացի գործընկերը ընդգծել են, որ երկկողմ հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում: «Մենք բոլոր ոլորտներում ունենք հետաքրքիր եւ հեռու գնացող ծրագրեր»,- նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Բիձինա Իվանիշվիլին էլ հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն բարելավվել: Անդրադառնալով Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման հնարավորությանը, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է՝ «մենք մեծ հույս ունենք և ջանքեր ենք գործադրում հնարավորինս արագ վերակագնելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմնական հարցը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է: Երգածթգի աշխատանքի վերակագնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ, այն կարելի է լուծել նաև ավելի վաղ, եթե լինի կամք»:

 

Հասկանում եք, որ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում

Բիձինա  Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետին վրդովեցրել է վրացի լրագրողի հարցն իրենց երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս վրացական մամուլում տարածվել էր հայտարարություն, թե իբր Վրաստանի ԱԳՆ Մայա Փանջիկիձեն Լիտվայում պատասխանելով Ադրբեջանի դեսպանի հարցին, հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Նախարարի խոսքն աղավաղված է եղել լրատվամիջոցներում: Հարցը փակված է»,-շեշտել է Իվանիշվիլին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությունից, որ կարողանում են օպերատիվ արձագանքել Վրաստաի պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող դիրքորոշումներին:

Թողնել պատասխան

Back to top button