Հասարակություն

Օգտվել էլեկտրոնային ստորագրությունից, ֆայլերը պահել ապահով վայրում. մասնագետների խորհուրդները

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այսօր աշխարհում կան մի քանի հիմնական՝Սիմանտեք, Նորտըն և Կասպերսկի ընկերություններ, որոնք զբաղվում են համակարգչային անվտանգության ծրագրային խնդիրներով։ Հիմնականում համակարգչային բոլոր հակավիռուսային ծրագրերը գրվում են Արեւմուտքի երկրներում, միակ բացառությունը «Կասպերսկի լաբորատորիան» է, որը գործում է Ռուսաստանում։
Այն շատ սերտ կապեր ունի  ռուսական իրավապահների հետ, որի պատճառով լաբորատորիայի հիմնադիր Կասպերսկին ճանաչվել է աշխարհում 8-րդ ամենավտանգավոր  անձնավորությունը:

Կասպերսկու վերջին հայտարարության համաձայն` Հայաստանը վիրուսային վտանգի տեսակետից գտնվում է  3-րդ տեղում: 2007 թվականից աշխարհի մի շարք երկրների պետական մարմինների համակարգիչները վարակվեցին ինտերնետային հատուկ գերբարդ վիրուսային ծրագրով։ Այն հափշտակում է տարբեր կազմակերպությունների էլեկտրոնային նամակները:

Մինչ այժմ չեն գտել, թե որտեղ է պահպանվում  այդ հավաքված ինֆորմացիան:  Մասնագետները  հերքում են, թե լրտեսական խմբերը հարձակվել են  Հայաստանի կառավարության և ԱԳՆ կայքերի վրա:

Անհրաժեշտ է  մեծ ուշադրություն դարձնել հակավիրուսային ծրագրերի տեղադրման վրա և տեղադրել տարբեր երկրների արտադրանքներ, ասում է «Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ  Գրիգորի Սաղյանը։
Նա խորհուրդ է տալի, որ նրանք, ովքեր ուղարկում են նամակներ, լավ կլինի օգտագործեն  էլեկտրոնային ստորագրություն`  ավելացնելով, որ այսօր մեծ քանակությամբ ծրագրային փաթեթեներ կան, որոնք թույլ են տալիս անվճար տեղադրել նշված ծրագիրը:

Համակարգչային միջադեպերի անվտանգության և արձագանքման թիմի մասնագետ Կարեն Գասպարյանն էլ խորհուրդ է տալիս  հույսը չդնել միայն հակավիրուսային ծրագրի վրա: Բոլոր սեփական ֆայլերը պետք է պահել ապահով վայրում:

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button