Հասարակություն

Սելիմի լեռնանցքն ու Վերին Լարսը փակ են

Հունվարի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են ԱԻՆ- ին։
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Եղվարդ-Բուժական ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Ալավերդի-Վանաձոր, Լուսաղբյուր-Ջաջուռ ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ԱԻՆ- ը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Թողնել պատասխան

Back to top button