ԿարևորՄիջազգային

Պուտինը ամենաազդեցիկը չէ. Foreign Policy- ին հերքում է

Ամերիկյան Foreign Policy- ին այսօր հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2012- ի ամեանաազդեցիկ գործիչ ճանաչելու մասին լուրը, որը երեկ ակտիվորեն տարածում էին ռուսական լրատվական գործակալությունները, իսկ բլոգերներն ակտիվորեն քննարկում այն։
«Մենք երբեք թույլ չէինք տա, որ վարկանիշի առաջին տեղում ոչ ամերիկացի լինի»,- գրված է Foreign Policy- ի ինտերնետային էջում տեղադրված խմբագրականում։

Խմբագրական բլոգում ասված է, որ տարվա ազդեցիկ քաղաքական գործիչների եւ գործարարների վարկանիշը հանդեսի մշտական հեղինակներից մեկի՝ քաղաքագետ Իեն Բրեմերի անձնական կարծիքն է։ Ավելին՝ Բրեմերն իր ցուցակը ուղեկցել է Պուտինի մասին ոչ դրական մեկնաբանություններով։

Թողնել պատասխան

Back to top button