Հասարակություն

Քննիչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ  քննվող քրեական գործով երկու անձի քրեական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով վկայի կարգավիճակում գտնվող Գ.Մ-ին եւ նրա որդուն քրեական պատասխանատվության չենթարկելու համար 2012թ.մարտի կեսերին Գ.Մ-ից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2012թ.հունիսի 29-ին հանդիպման ժամանակ ընդունել է քաղաքացու 2000 դոլար գումար կաշառք տալու առաջարկը՝ նույն գործողություններn անելու դիմաց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Թողնել պատասխան

Back to top button