ԿարևորՔաղաքական

Հանդիպել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները

Այսօր Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել եւ պլանավորվել են  առաջիկա խնդիրները: Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաեւ ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

 

Թողնել պատասխան

Back to top button