ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաև 20 մանուկների` նրանց հարզատների, բարեկամների և ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և բոլոր զոհվածների հարազատներին: Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»։

Թողնել պատասխան

Back to top button