Հասարակություն

Բնապահպան.Երևանում բնապահպանական խնդիրները շատ են. չէի ասի, թե մեզ շատ բան է հաջողվել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարվա սեպտեմբերից հասարակական հիմունքներով գործում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովը, որի նախագահն է բնապահպան, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Հանձնաժողովը փորձում է կասեցնել քաղաքում քաղաքաշինության ստեղծած բնապահպանական աղետալի դրությունը: Կարինե Դանիելյանն այսօր էլ է ասում, որ մայրաքաղաքի խնդիրները շատ են, ու հակված չէ այն մտքին,թե իրենց շատ բան հաջողվել է: Ընտրել ու կազմել են Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարվող բուսատեսակները, սա նաև Երևանի քաղաքապետի ցանկությամբ, քննարկել են մանկական այգու նախագիծը, որն այսօր անմխիթար վիճակում է գտնվում:

Առաջարկել են գույքագրել, համարակալել ծառերը, պայմանագիր կնքել կապալառուի հետ, որով որևէ ծառ կամ թուփ չպետք է տուժի, փոքրիկ կենդանական աշխարհ ու ջրլող թռչունների համար պայմաններ ստեղծել: Հանձնաժողովին խիստ անհանգստացնում է մայրաքաղաքի օդային ավազանի աղտոտվածությունը:

Այն, որ ամենաանբարենպաստ վիճակում կենտրոն վարչական շրջանն է, գիտենք բոլորս, այդ մասին նաև համապատասխան վերլուծությունն է վկայում: Օղակաձև զբոսայգում 15 օբյեկտի պայմանագիր պետք է վերանայվեն, ժամանակն անցել է, կառուցապատում չի իրականացվել: Կարցրել ենք բազմաթիվ կանաչ տարածնքեր, այդ թվում նաև Նորքի այգիներից մնացել է 57 հա կանաչ տարածք: Մնացած տարածնքերը տարբեր տարիներին աճուրդով վաճառվել են կառուցապատողներին: Խնդիրները շատ են, դրանք բարձրացվում են քաղաքպետի մոտ, սակայն, որքանով է վստահ հանձնաժողովի նախագահը, որ բարձրացված հարցերը պատասխան կստանան:

Պարզվում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդին առընթեր բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանին ու հատկապես հանձնաժողովի երիտասարդ անդամներին նույնպես անհագստացնում է այս հարցը: Անձամբ Կարինե Դանիելյանը հանգիստ է այնքանով, որ գործող քաղաքապետի աշխատանքին՝ ի դեմս, Ավան վարչական շրջանի ղեկավարի, ծանոթ է:

«Հիմա այս հույսն ունեմ, Ավանի փորձն ունեմ: Իհարկե Ավանի վրա այն ճնշումները, չեն եղել, ինչ-որ ենթադրենք Կենտրոնի վրա է, հետո այն ահավոր վիճակը չի, ինչ-որ Կենտրոնում է: Ես համոզված եմ, որ քաղաքապետն ուզում է, խնդիր է, որքանով կկարողանա»:

«Հրաժարվելը ոչինչի չի տալիս»,- ասում է Կարիեն Դանիելյանն ու վստահեցնում,- «Եթե տեսնենք, աշխատել հնարավոր չի, հանձնաժողովից դուրս կգանք»: Մինչ այդ, նրանք շարունակելու են վերհանել բնապահպանական խնդիրները: Երևանի քաղաքապետը բոլոր հարցերի հետ համաձայն է, խնդիրն այն է, թե որը կարող է լուծել, որը՝ ոչ: Մի քանի աշխատանքներում հաջողությունների հասել են:
Պայմանագրերի վերանայումն արդեն իրականացվում է, որտեղ հնարավոր է կասեցնել, հատկապես կանաչ տարածքների հաշվին է: Դեռ չի եղել մի բան, որ ասենք, Երևանի քաղաքապետն ասի սխալ է, այլ խնդիր է, որ ասում է՝ ճիշտ է, բայց անել չենք կարող, որովհետև «սա, սա , սա խանգարում են»: Խորհրդի անդամները նախատեսում են ավելի հաճախ հանդիպել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ու ներկայացնել կատարված աշխատանքները:

Թողնել պատասխան

Back to top button