ԿարևորՀասարակություն

Շվեյցարիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ՍԵՄՐԱ հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ եւ փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի եւ պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվեցին տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։

Հիմնադրամի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք եւ շարժառիթ է հանդիսացել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը եւ աջակցության նախաձեռնությունները` ընդգծելով, որ 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք հաղորդեց հիմնադրամի գործունեությանը` ոգեւորելով բազմաթիվ նվիրատուներին եւ, այսպիսով, խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը:

Դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին եւ դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար եւ կարեւորեց հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Թողնել պատասխան

Back to top button