Քաղաքական

Քաղաքական ուժերի նկատմամբ ամենամեծ ուշադրություն ցուցաբերել է Հանրային ռադիոն

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Երևանի մամուլի ակումբն այսօր ներկայացրել է 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որն իրակացվել է 2012-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ ԵԱՀԿ երևանյա գրասենյակի և Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ։
Մշտադիտարկումն  իրակացվում է երկու փոլուվ. առաջին փուլն ընդգրկում է 2012-ի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15- ը , երկրորդ փուլը կներառի պաշտոնական նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։
Հետազոտության թիրախում 9 լրատվամիջոցներ են. Հայաստաանի հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն» «Հայասատանի երկրորդ հեռուսատաալիք, «Շանթ», «Արմնյուզ» հեռուսատաընկերությունները, ինչպես նաեւ Հայասատնի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը։
Հետազոտված բոլոր հաղորդումներում արձանագրվել են նախագահի հնարավոր թեկնածուների վեաբերյալ հիշատակումները՝ նշելով այդ թեկանածուների հանդեպ վերաբերմունքը՝ նրանց հնարավոր առաջադրման համապատկերում։
Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասրդյանի դիտարկմամբ՝ Հայաստանում նախընտրական իրավիճակն այս անգամ ունի իր օրինաչափությունը՝ դա անորոշությունն է առաջիկա ընտրարշավի հիմնական գործող անձանց հարցում։
Ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժեերի նկատմամբ նշված ժամանակահատվածում ցուցաբերել են «Կենտրոնը», «Արմնյուզը», «Երկիր մեդիան» և Հայաստանի հանրային ռադիոն, ամենաքիչը՝ «Շանթը» և «Արմենիան»։
Հեռարձակողների ուշադրության կենտրոնւոմ հայտնվել են հինգ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգությունը»։
Որպես նախագահի հավանական թեկնածուներ հիշատակվել են 33 քաղաքական գործիչներ։ Առավել հաճախ՝ 387 անգամ, հիշատակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ Նավասարդյանի՝ նա փաստորեն միակ թեկնածուն է, ում առաջադրման մասին խոսվել է լիակատար պարզորոշությամբ։
Վարդան Օսկանյանի թեկնածությունը հիմնականում նշվել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի համապատկերում։ Նոյեմբերին որպես հավանական թեկնածուներ հիշատկվելու հաճախականությամբ Գագիկ Ծառուկյանից և Վարդան Օսկանյանից առաջ են անցել Լևոն Տեր- Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ի դեպ՝ դրական կամ բացասական հիշատակումների առումով Ռոբերտ Քոչարյանը հավանական թեկնածուներից միակն է, ով չեզոք դիրքում է, նրան ոչ սատարողներն են հայտնի, ոչ՝ չսատարողները։
Մշտադիտարկման արդյունքներով նախաընտրական այս փուլի համար հատկանշական է նաև բովանդակային բանավեճի բացակայությունը։ Վեճերը շատ են, լավ կամ վատ կուսակցությունների մասին խոսակցություններ՝ որքան ասեք, բայց ծրագրային դրույթների և հասարակությանը հոզող հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ հազվադեպ են հանդիպում։

Թողնել պատասխան

Back to top button