ԿարևորՄշակույթ

«Այլեւս երբեք». Ֆլորա Մարտիրոսյանի անավարտ երազանքը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնած «Այլևս երբեք» խորագրով համերգն ուղիղ մեկ տարի առաջ սկիզբն էր այն մեծ ծրագրի, որը երգչուհին մտահղացել էր իրականացնել մինչև 2015 թվականը. այն է` աշխարհին իրազեկել Հայերի ցեղասպանության մասին:

Նա մտադիր էր մինչև ցեղասպանության 100- րդ տարելիցը կազմակերպել համերգաշար աշխարհի տարբեր երկրներում, ընդ որում՝ ամեն երկրում պետք է երգեին տվյալ երկրի աստղերը` այդպիսով առավել հասանելի դարձնելով ասելիքը:

Ֆլորա Մարտիրոսյանի յուրօրինակ ձայնը և նրա կատարմամբ «Դլե յաման» երգը օտար արվեստագետներին դարձրին նրա համախոհն ու գործընկերը` ցեղասպանության միջազգային ճանաչման համար ձեռնարկած արշավում:
Գիբսոն սրահում նրա կազմակերպած «Այլևս երբեք» նախագիծն իր շուրջ համախմբեց ամերիկյան հայտնի աստղերի. Սթիվի Ուանդերը, Չակա Խանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը, Մալինա Մոյը, Մայքլ Սթոունը և այլ հայտնի անուններ միավորվել էին հայկական նախագծի շուրջ` իրենց արվեստի միջոցով աշխարհին իրազեկելու մարդկության դեմ իրագործված չարիքի մասին` դրա կրկնությունն ապագայում բացառելու համար:

Երգչուհին նախատեսում էր «Այլևս երբեք» նախագծի վերջին` եզրափակիչ համերգը կազմակերպել 2015 թվականին, Երևանում, համաշխահային մեգաաստղերի մասնակցությամբ՝ հավատալով, որ մինչև այդ ժամկետը աշխարհն իրազեկված կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտությանը համընդհանուր հասկանալի արվեստի լեզվով:

Թողնել պատասխան

Back to top button