ԿարևորՀասարակություն

Ավելի քան 1000 ծրագիր՝ 20 տարվա ընթացքում

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ

476 կմ ճանապարհ, 281 կմ ջրատար, 144 կմ գազատար, 230 դպրոց ու մանակապարտեզ, 40 հիվանդանոց, 424 բնակարան, 24 մշակութային կենտրոն և մարզսրահ. Սա Հայաստան համահայկական հիմնադրամի 20 տարվա ընթացքում իրագործած ծրագրերի դեռ ամբողջ ցանկը չէ:  Ընդհանուր առմամաբ, Հայաստանում և Արցախում իրականացվել է մարդասիրական և ենթակառուցվածքային ավելի քան 1000 ծրագիր, որոնց համար հիմնադրամը ծախսել է համահայկական դրամահավաքից գոյացած` 250 մլն դոլար: Այդ ամենի մասին առավել մանրամասն հիմնադրամը հաշվետվություն կտա հեռուստամարաթոնի ընթացքում, հայտնեց հիմնադրամի ՄՆ-ի արևմտյան ափի գրասենյակի տնօրեն Սարգիս Քոթանջյանը:

ՄՆ-ի արևմտյան ափում դրամահավաքն այս տարի սկսել է նախքան հեռուստամարաթոնը. կամավորները նամակներ են ուղարկել բարերարներին` հանգանակությունը շուտ սկսելու խնդրանքով: Արդեն կան առաջին նվիրատվությունները, նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հեռուստամարաթոնին մասնակցելու համար Լոս Անջելեսում է Ացրախի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Նա հույս հայտնեց, որ նախորդների պես, այս տարի հանգանակված գումարն էլ արդյունավետ կծախսվի` սիրիահայերի աջակցության և Հայստանի ու Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցման համար: Պատերազմական գոտում գտնվող սիրիահայերին օգնելու և գյուղերում համայնքային կենտրոններ կառուցելու ծրագիրը բարերարները համարում են ամեն հայի գործը` թեկուզ նվազագույն մասնակցությամբ: Հեռուստամարաթոնը կհեռարձակվի ամերիկյան KCET ստուդիայից` ՄՆ-ի ամբողջ տարածքում, արբանյակի միջոցով` ամբողջ աշխարհում: Հեռարձակմանը կարելի է հետևել նաև համացանցի միջոցով, նաև` այս տարի առաջին անգամ, պլանշետով և սմարթֆոնով:

Թողնել պատասխան

Back to top button