Քո ձայնը

Ընտանեկան բռնության կանխարգելում. «Քո ձայնը»

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին նախագիծ․ նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը:

Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում։

«Քո ձայնը» հաղորդման հյուրը նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն է։

Back to top button