

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ, ինչի մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է այս երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։
«Ուրուգվայում պետք է հասկական, որ նման քայլերը վտանգավոր են խարխուլ խաղաղ կարգավորման համար», ասել է նա։
Բաքվին նաեւ զայրացրել է հայ- ուրուգվայական բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոյի խոսքերը։ Վերջինս Ստեփանակերտում հայտարարել էր, որ Ուրուգվայը կարող է լինել առաջին երկիրը, որ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Եթե Ուրուգվայի պատգամավորներն ապօրինի այցելում են գրավյալ տարածքներ, նշանակում է, որ նրանք չենք հարգում փախստականներին եւ ներքին տեղահանվածների իրավունքները»,- ասել է Աբդուլաեւը։
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտ էր այցելել երեկ, որտեղ նրանց ընդունել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։