ԿարևորՀասարակություն

Բնապահպանության նախարարը Խոսրովի Արգելուցում է, բնապահպանները՝ նույնպես

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Խոսրովի անտառի հետ կապված աղմկահարուց դեպքերից հետո, երբ, հիշեցնենք՝ այնտեղ բացահայտվել էր որսագողության խոշոր դեպք, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր մեկնել է Խոսրովի անտառ՝ տեղում ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկումներ անցկացնելու արգելոցի մասնագետների հետ: Նախարարին ուղեկցել են նաև լրագրողները, ովքեր՝ արդեն Խոսրովի անտառի տեղամասերից մեկում ականատես են եղել բնապահպանների բողոքի ակցիային: Ակտիվիստներն՝ ի դեմս բնապահպան Մարիամ Սուխուդյանի, պնդել են, որ իրենց ներկայությունը ևս պարտադիր ու անհրաժեշտ է արգելոցին վերաբերող բոլոր քննարկուներում: Նախարարի հետ լարված բանակցություններից հետո, ի վերջո, ձեռք է բերվել համաձայնություն քննարկումները շարունակել համատեղ, սակայն, առանց լրագրողների:
Այժմ ընթանում է փակ քննարկումը, իսկ մինչ այդ նախարար Արամ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Խորսովի Արգելոց Պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերազիվել է 2.5-ից 3 կիլոմետր շառավղով նկարահանող սարք ունեցող մեքենայով, որը թույլ կտա՝ նշված տարածության վրա հետևել, թե ինչ է կատարվում արգելոցում՝ առանց արգելոցի բնական կյանքին մարդու միջամտության: Նախարարն ասել է, որ արգելոցը կհագեցվի նման ևս 6 մեքենայով, իսկ ընթացող քննարկումների ավարտին Արամ Հարությունյանը լրագրողներին խոստացել է պարազաբանումներ տալ բնապահպանների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Թողնել պատասխան

Back to top button