ԿարևորՄիջազգային

Սենդի փոթորկի զոհերի թիվը Միացյալ Նահանգներում հասել է 72-ի, Հայիթիում՝ 54-ի (Ֆոտոշարք)

Միացյալ Նահանգներին պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 72-ի, տեղեկացնում է Associated Press-ը։ Տարերքից առավել տուժել են Նյու-Յորք նահանգն ու քաղաքը, Մերիլենդ և Նյու Ջերսի նահանգները։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հետաձգելով բոլոր նախընտրական միջոցառումները, այցելում է երկրի առավել տուժած շրջաններ։
Նյու-Ջերսիի բնակիչնե նախագահ Օբաման վստահեցրել է, որ իշխանությունների գլխավոր առաջնահերթություններից է էլեկտրամատակարարման վերականգնումը:
Նշենք, որ Նյու-Յորքում երկօրյա ընդմիջումից հետո իրենց աշխատանքն են վերսկսել ֆոնդային բորսան և երկու օդանավակայան:

Թողնել պատասխան

Back to top button