ԿարևորՔաղաքական

Ըստ թուրքական հատուկ ծառայությունների՝ Հայաստանը տվել է ԼՂՀ ճանաչման մեկնարկը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման մեկնարկն է տվել, հայտնում են  թուրքական ԶԼՄ- ները՝ հենվելով երկրի հատուկ ծառայությունների աղբյուրների վրա։

Թուրքիայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Հայաստանն այդ ուղղությամբ աշխատում է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Օվկիանիայի երկրների հետ։ Որպես այս տվյալների հաստատում նշված է Էդվարդ Նալբանդյանի՝ Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի երկրներ շրջագայությունը եւ հանդիպումը հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ոորոնց ընթացքում կոչ է արվել ավելի ակտիվ գործունեություն ծավալել այս ուղղությամբ։

«Հայկական Սփյուռքն իր գլխավոր նպատակը երկրորդ հայկական պետության ստեղծումն է համարում եւ այդ ձեւով ճնշում գործադրելը Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա»,- գրում է «Ռեգնումը՝» հղում անելով թուրքական ԶԼՄ- ների վրա։

 

Թողնել պատասխան

Back to top button