Քաղաքական

ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը պատրաստվում է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու

Արտակ Բաղդասարյան

«Ռադիոլուր»

ԼՂՀ նախկին արտգործնախարար, 2008- ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը այսօր պատրաստակամություն է հայտնել սեփական թեկնածությամբ հանդես գալ 2013 թվականի նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ վերջնական որոշում կընդունի  մեկ ամսվա ընթացքում:
Քաղաքական գործիչը կարևորել է ոչ կուսակցական նախագահի թեկնածուի մասնակցությունը ընտրություններում, ով կարող է դառնալ այլընտրանք այն ընտրողի համար, ում համար երկրում ստեղծված իրավիճակը անհանդուրժելի է:
Դեռևա այս նախանախընտրական փուլում ապակուսակցական քաղաքական գործիչը բավականին ցրտաշունչ բնութագրում տվեց ներքաղաքական իրավիճակին: «Հայաստանում հավերժ քաղաքական ձմեռ է, և երբեք աշուն չի լինում, և այս առումով իրավիճակը տարօրինակ է»։- նշեց։
Արման Մելիքյանը նկատեց, որ մեր երկրի քաղաքական դաշտում տրոհման գործընթացները կրում են շարունականան բնույթ, ինչպես դա կատարվում է «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների», ինչպես նաև ԲՀԿ- ի և իշխող քաղաքական կոալիացիայի պարագայում: Թեպետ վերջին դեպքում զարգացումները, ըստ նրա, բավականին հեղհեղուկ են։
Ըստ Մելիքյանի  դիտարկման՝ ԲՀԿ-ի և ընդդիմադիր ճամբարի մերձեցումը առկա ֆոնին ցավալի իրականություն է, քանի որ ԲՀԿ- ն իր որակով չի տարբերվում իշխող կոալիցիայից, որի նախագահական թեկնածուն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այսպիսով հայտնվել է շահեկան վիճակում:
Ներկա իրավիճակում ընդդիմադիր թևը չունի անհրաժեշտ ներուժ իշխանություններին գալիք ընտրություննեչրում դիմակայելու համար, ասում է։
Ինչևէ՝ Մելիքյանը համոզված է, որ վերջին ժամանակներս երկրում իրականացվող փոփոխությունները ապարդյուն են և կարիք կա արմատական բարեփոխումների:
Անդրադառնալով Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին՝ նա կարծում է, որ այն ավելի շատ քաղաքական տեխնոլոգիաների գրագետ կիրառման արդյունք է: Հայաստանում նման ուժի ի հայտ գալու մասին դեռ վաղ է խոսել:

Թողնել պատասխան

Back to top button