ԿարևորՔաղաքական

Հայաստանն սպասում է Հունգարիայի ներողությանը

Արտեկ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հունգարական իշխանությունները դեռևս չեն ձեռնարկել որևէ քայլ, ինչը թույլ կտա պաշտոնականան Երևանին ապասառեցնել հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Պատգամավորն ակնկալում է  հունգարական իշխանությունների պաշտոնական ներողությունը՝ ինչը մինչեւ այսօր չեն եղել:

Անդրադառնալով Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ Արտակ Զաքարյանը մտահոգություն հայտնեց թուրքական զինուժի սահմանակից գոտում կուտակման առնչությամբ: Անկարան ձգտում  է ուժեղացնել իր դերակատարումը Մերձավոր Արևելքում, ինչը կարող է պատճառ դառնալ ավելի լայն տարածաշրջանային առճակատման պատճառ, նշեց խորհրդարանականը:
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում մինչ 2013 թվականի գարունը չարժե ակնկալել առաջխաղացում, ինչը կապված է ԱՄՆ- ում և Հայաստում կայանալիք նախագահական ընտրությունների գործոնով: Այնուամենայնիվ՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքը վերջին շրջանում ոչ ադեկվատ է, ինչի հետևանքով իրավիճակը կարող է ընդունել անկանխատեսելի բնույթ:
Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի՝ Վրաստանում ընդդիմության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում վկայում է այդ երկրում ժողովրդավարության լիարժեք կայացման մասին: Ամեն դեպքում՝ Արտակ Զաքարյանը չի ակնկալում, որ իշխանափոխությունը բացասաբար կանդրադառնան հայ-վրացական հարաբերությունների վրա:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button