Արագաչափերի թույլատրելի շեղումը շահարկումների առիթ է տալիս


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը մտահոգված է արագաչափերի տեխնիկական թերություններից: Նա նշեց, որ այս սարքերի թույլատրելի շեղումը կազմում է ±3 կմ/ժ, և կարող է շահարկումների առիթ դառնալ:
Արագաչափերի մյուս մասի ցուցիչի շեղումը կազմում է ±1կմ/ժ, ինչը ավելի ընդունելի է, նշեց ավտովարորդների իրավունքների պաշտպանը: Ինչևիցե՝ դատարանում արդեն իսկ քննվում է մեկ, այսպես ասենք, արգաչափային գործ:
Բացի դրանից՝ Էդուարդ Հովհաննիսյանը անդրադարձավ վարորդների տուգանքների մասին ծանուցման ընթացակարգին: Ըստ նրա՝ շատ հաճախ քաղաքացին պատշաճ ձևով չստանալով ծանուցումը, դառնում է իրավախախտ: Օրինակ, եթե խախտում կատարած քաղաքացու հասցեով եկել է փոստատարը և դուռը փակ է եղել, քաղաքացին, միևնույն է, համարվում է ծանուցված: Այս դեպքում կարող են հետևել լրացուցիչ պատժաչափեր:
Այնուամենայնիվ՝ վարորդների օմբուդսմանը գոհունակության առիթ ևս ունեցավ: Դա կառավարության կողմից վերջերս հաստատված նոր որոշումն է, ըստ որի՝ հավելյալ կարգ ստանալու համար վարորդները պետք է հանձնեն միայն գործնական քննություն։
Նորամուծություն կա ևաեւ ավտոմատ փոխանցման տուփով մեքենաների վարորդների համար. այսուհետ կիրականացվի քննություն համապատասխան մեքենայով և հատուկ նիշ կդրվի վկայականի մեջ: