Կարևոր

Վրաստանում ընտրապայքարն ավելի է սրվել

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի

Վրացական բանտերից մեկում տեղի ունեցած վայրագությունների մասին պատմող սկանդալային տեսանյութերն ավելի են սրել երկրի ընդդիմության ու իշխանության միջև ընթացող ընտրապայքարը: Հոկտեմբերի մեկին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սկսվել են բազմահազարանոց ցույցեր Վրաստանի տարբեր վայրերում:

Նախընտրական մրցակցությունն ընթանում է երկու` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» և հայտնի գործարար Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցությունների միջև: Երկու կուսակցությունների ցուցակներում բավական շատ են ազգությամբ հայ թեկնածուները: Կառավարական կուսակցության առաջին հայ թեկնածուն 41-րդ համարն է, իսկ ընդդիմության ցուցակով առաջադրվածը` 38-րդը:

Ընդհանրապես, ինչպես ասում են վերլուծաբանները, վիրահայերը հիմնականում կպաշտպանեն ներկա իշխանություններին: Իսանի շրջանի մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Վաշաձեն արդեն բազմաթիվ խոստումներ է տվել նաև իր շրջանում ապրող հայությանը:

Իսանի շրջանը Թբիլիսիի հայաշատ շրջաններից մեկն է: Դրանում է ընդգրկված նաև հայկական Հավլաբար թաղամասը:

«Այս վարը`Հավլաբարը, որտեղ հիմա մենք գտնվում ենք, շատ խորդանշական վայր է. սա հայերի ու վրացիների միջև սերտ հարբերությունների խորհդանիշն է, սա մեր երկու երկրների միջև հարբերությունների խորհդանիշն է»,- ասում է այս շրջանում իր թեկնածություն առաջադրած Գիորգի Վաշաձեն:

Ըստ նրա, ե’ւ Հայաստանը, ե’ւ Վրաստանը փոքր երկրներ են, և ես կարծում եմ, որ մենք պետք է սերտ համագործակցենք, որպեսզի ապագայում շատ արագ առաջ շարժվենք, որպեսզի մեր տնտեսությունները զարգանան, որպեսզի այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ունենա աշխատանք, նորմալ աշխատավարձ և այլն…Ասում է Գիորգի Վաշաձեն և հավելում. «Մենք պատրաստվում ենք ամբողջովին նորոգել Հավլաբարը: Դա նշանակում է այն հին ու գեղեցիկ փողոցները, որտեղ շատ մարդիկ են ապրում, սակայն ոչ բարվոք պայմանններում, վաղը ապրելու են ավելի հարմարավետ տներում. մենք վերանորոգելու ենք այդ հին տները, մյուս կողմից, եթե դա հնարավոր չի լինի, ապա մենք կառուցելու ենք նոր տներ»:

Հավլաբարում է գտնվում Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքը, որն այսօր վերանոգվում է և շուտով իր դռները կբացի թատերասերների առջև: Վաշաձեն սա նույպես համարում է այս շրջանի լավագույն խորգհրդանիշներից մեկը և նշում, որ պետք է այն լավագույնս պահպանել. «Ուզում եմ ասել, որ Վրաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ավելի քան հարյուր հայկական դպրոց է գործում, որտեղ բոլոր առարկաները հայերեն են դասավանդվում: Սա փաստորեն մեր երկրի ռազմավարությունն է: Վրաստանը բազմազգ երկիր է, և մենք ուզում ենք, որ այստեղ բոլորն իրենց զգան լիարժեք քաղաքաղացիներ» :

Թողնել պատասխան

Back to top button