Հայկական հարց

Եփրատ գետի ջրերը կարմրել էին հայերի արյունից. «Հայկական հարց»

Թուրքական իշխանությունների հրամանով 1915-ին Ակն քաղաքում կոտորված առաքելադավան հայերի դիակները ջարդարարները լցրել էին Եփրատ գետը, որի ջրերը կարմրել էին արյունից։ Մի հատվածում գետը կարծես կանգ էր առել, քանի որ դիերի կուտակում էր առաջացել։ Հայ հոռոմները փորձել էին փրկել շատերին, բայց նրանց ջանքերն ապարդյուն էին եղել։ Ոստիկանները գտել և սպանել էին թաքնվածներին։ Մամսայի հայ հոռոմները թեև դժվարությամբ, բայց կարողացել են փրկել որոշ առաքելադավան հայերի։ Չմշկածագի գյուղերում էլ էր վիճակը ծանր։ Այստեղ հայ հոռոմներին փորձել էին իբրև գործիք օգտագործել առաքելադավան հայերին ձերբակալելու և կոտորելու համար։ Արդեն 1920-ին կոտորվեցին Իզմիթի նահանգի գրեթե բոլոր հայ հոռոմները։

Թեմային է անդրադառնում աստվածաբանության դոկտոր, «Ուղղափառ հայք» մենագրության հեղինակ Գևորգ Ղազարյանը։

«Հայ հոռոմները և Հայկական հարցը»` մաս 3-րդ։

Back to top button