ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Սյունիքում է։

Նշվում է , որ ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ծանոթացել էր Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին:

«Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է»,- ֆեյսբուքի էջում գրել է վարչապետը:

Հունիսի 15-ին Կապանում կայացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը, որը վարել էր վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Back to top button