ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Բաղրամյան փողոցում։ Այնտեղ տեղադրվել են վրաններ։

Նախօրեին հրավիրված հանրահավաքից հետո շարժման մասնակիցները` շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, երթ են իրականացրել։

Երթի մասնակիցներին չի հաջողվել անցնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, քանի որ ոստիկանները փակել էին ճանապարհը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը: Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4-ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Back to top button