ԿարևորՄշակույթ

Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։

Էգոյանը Օսկարի անվանակարգի, Կաննի կինոփառատոնի գրապրիի եւ FIPRESCI մրցանակի դափնեկիր է։

Ժյուրիի մյուս երկու անդամներն են Անտոն Դոլինը և Ահմեդ Շաուքին։

Անտոն Դոլինը կինոքննադատ է, գրող, կինոյի մոտ երկու տասնյակ գրքերի եւ հարյուրավոր գրախոսականների հեղինակ, MEDUZA կայքի սյունյակագիր, Screen International ամսագրի կինոփառատային ժյուրիի անդամ։

Ահմեդ Շաուքի եգիպտացի կինոքննադատ է, Կինոքննադատների համաշխարհային ասոցիացիայի (FIPRESCI) նախագահ:

Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։

Կարդացեք նաև
Close
Back to top button