ԿարևորՔաղաքական

ԵՄ-ին միանալու ձգտման հետ կապված հակասությունը աշխատանքային իրավիճակ է. Օվերչուկ

ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման հետ կապված հակասությունը «աշխատանքային իրավիճակ» է, եւ դրան պետք է որպես աշխատանքային հարցի նայել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ իրավունքը չի նախատեսում որեւէ պետության բացառում կամ միության անդամի մասնակցության կասեցում։

«Դա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրել զուտ իրավական տեսանկյունից, քանի որ այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական հակասության հետ, եւ այն պետք է դիտարկել։ Դրան նույնպես պետք է վերաբերվել շատ հանգիստ, մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, նաեւ հայերը, կարծում եմ, նույնպես կմասնակցեն այդ աշխատանքին, որովհետեւ նրանք էլ՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացնել։ Սա նորմալ աշխատանքային իրավիճակ է»,- նշել է Օվերչուկը։

Միաժամանակ, նա խոստովանել է, որ իրենց «շատ մտահոգում է  եվրաինտեգրմանն ուղղված շարժումը»։ Ըստ նրա` այն կարող է զգալիորեն վնասել եւ՛ Հայաստանին, եւ՛ Եվրասիական միությանը, «եւ՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության վիճակում»։

Կարդացեք նաև

Back to top button