
Հունգարիայի կառավարությունը ուրբաթ օրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից ժամանած աշխատակիցներին: Ինչպես գրում է Reuters-ը՝ հղում անելով Հունգարիայի կառավարության խոսնակին, այդ քայլը դիտարկվում է, որպես առաջին քայլ՝ ուղղված «հյուր աշխատողների» հոսքի կարգավորմանը։




