ԿարևորՄշակույթ

21-րդ Ոսկե ծիրանի ժյուրիի նախագահն է կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը

21-րդ Ոսկե ծիրանի ժյուրիի նախագահն է ամերիկյան կինոյի մեծ երգիծաբանը՝ փայլուն ֆիլմերի՝ Sideways-ի (Ճամփեզրին), Descendants-ի (Հետնորդները), Nerbrasca-ի, Holdovers-ի (Մնացածները) հեղինակ, կրկնակի Ոսկե գլոբուսի և Օսկարի կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնը։

Ոսկե ծիրան կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը նշում է, որ նրա հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամներն են՝

• Փիթեր Սքարլեթը, որն ամերիկացի կինոգետ է, ով երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։

• Ալեքսանդրիա Բոմբաքն ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։

• Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից, ով հեղինակել է աշխարհի տարբեր ծայրերում հրատարակված ավելի քան 30 հատոր աշխատանք։

• Խայմե Մարտին Նոգերան իսպանացի մշակութային մենեջեր է, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։

«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։

Back to top button