ԿարևորՀասարակություն

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են ջանքերը WCIT2024//DigiTec-ի կազմակերպման և ոլորտի քաղաքականության մշակման ուղղություններում


Հունիսի 25-ին, Երևանում, Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստանի կիրառակա
քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։
Հուշագիրը նշանավորում է երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքները 2024
թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024//DigiTec)
կազմակերպման աշխատաքներին օժանադակումը, համատեղ իրականացումն ու ոլորտի
քաղաքականության հետազոտության և երկխոսության գործում համատեղ ջանքերի ներդրումը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը։

Հուշագրի շնորհիվ կմիավորվեն երկու կառույցների ջանքերը՝ ի նպաստ WCIT2024//DigiTec
միջոցառման կազմակերպչական աշխատանքների, հեղինակավոր հյուրերի ներգրավման և այլ
ուղղություններով, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում լրացուցիչ
փորձագիտական մտքի ու ներուժի ներգրավման։

«Շնորհակալ ենք ԱՊՐԻ Արմենիային այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան և կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում»,-ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WCIT2024//DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ էթիկայի շրջանակներում» խորագրով։

«Մենք շատ ոգևորված ենք մեր ուժերը միավորելու Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների
ձեռնարկությունների միության և WCIT2024/DigiTec-ի հետ: Այս համագործակցությունը ընդգծում է մեր հավատարմությունը ընդհանուր նպատակին և մեր պատրաստակամությունը միասին աշխատելու՝ Հայաստանում առաջատար տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հետազոտության և երկխոսության զարգացման համար: Մեծ հաճույք է ԱՏՁՄ-ի հետ աշխատելը և նպաստելը WCIT2024/DigiTec-ի հաջողությանը»,-ասել է Հայաստանի կիրառական քաղաքական
հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Լարա Սեդրակյանը:

Չորս օր շարունակ WCIT2024//DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար։ Համաժողովը կհյուրընկալի նաև մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ:

«Շուրջ 20 տարի է, ինչ ԱՏՁՄ-ը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի տեխնոլոգիական
էկոհամակարգի քաղաքականության մշակման գործում։ Այժմ եկել է համատեղ գործելու պահը. ԱՊՐԻ Արմենիայի հետ այս համագործակցությունը և մեր ջանքերը WCIT2024/DigiTec-ի համար կհամախմբեն մեր ուժերը և ռեսուրսները՝ խթանելու տեխնոլոգիաների և ոլորտի ռազմավարական քաղաքականության կարևոր առաջընթացը մեր երկրում»,-ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում։

Համաժողովի օրակարգը մասնակիցների լայն աշխարհագրություն է ընդգրկում՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակմանը, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների: Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Կարդացեք նաև

Back to top button