ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աղբը ոչ թե աղբ է, այլ՝ հումք

Հայաստանում տարեկան ավելի քան 600 հազար տոննա աղբ է հավաքվում։ Դրա ուղիղ կեսը՝ Երևանում։ Տարբեր հետազոտություններով տարեկան արտադրվում է շուրջ 6000 տոննա պլաստմասսայե վերամշակվող թափոն: Մեր երկրում աղբի վերամշակման ինստիտուտը դեռ սաղմնային փուլում է, բայց Եղեգնաձորում աղբի վերամշակում կատարվում է։                                              

Ի՞նչ անել պլաստիկը, թափոն համարվող ապակին, պոլիէթիլենային տոպրակները․ մեկ բառով՝ աղբը։ Եղեգնաձորում արդեն մի քանի տարի է այն տեսակավորում են ու հանձնում Ռուսաստանից հայրենի քաղաք վերադարձած Հայկ Եղյանին։ Նա հիմնել է «Մաքուր քաղաք» ընկերությունը․

 «Եկել ենք Ռուսաստանից 2021թ-ին։ Այնտեղ էլ ենք զբաղվել աղբի վերամշակմամբ։ Որոշեցինք գալ ու այստեղ զբաղվել, այնտեղ էլ չապրենք»։

Հայաստան վերադառնալու որոշումն արագացրեց ռուս–ուկրաինական պատերազմը։ Հասկացան, որ աղբի վերամշակմամբ մարզում չեն զբաղվում։ Որոշեցին իրենք զբաղվել։ Այսպես ասենք՝ հումքը տարբեր ձևերով են ձեռք բերում․

«Ե՛վ աղբանոցից ենք վերցնում, և՛ մեզ են վաճառում, տեսակավորում են, բերում են, կամ, եթե բերելու հետ կապված խնդիր կա, մենք մեքենաներ ունենք, բերում են»։

Այս պահին խտացնում են հումքը, առաջիկայում նախատեսում են գրանուլ ստանալ։ Նախ հումքը կաղան, կհալեն որոշակի բարձր ջերամստիճանում, կստանան գնդիկներ, որը հումք կդառնա տարբեր գործարանների համար։ Այժմ այդ հումքը Իրանից է ներկրվում․

«Ոլորտը Հայաստանում զարգացած չէ։ Մարդիկ մտածում են, որ սրանք աղբ են, բայց հումք են, որոնք պետք է վերամշակել»։

Գործարանները գրանուլից խողովակ են արտադրում, կենցաղային տարբեր պարագաներ, մրգի արկղեր։ Բիզնեսը կընդլայնվի  «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի միջոցով։ Ամբարձիչ կգնեն ու ավելի հեշտ կաշխատեն։

2021 թ-ից մինչ օրս անցկացվել է 5 փուլ, ծրագրին մասկանցելու հայտ է ներկայացրել 500 –իցավելի գործարար։

Ավելի քան 400 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի  կազմակերպած բբիզնեսի կառավարման առցանց դասընթացին։

Ավելի քան 320 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովի 
քննությանը:

Դրամաշնորհ ստացած 120 շահառուները ներկայացնում են Հայաստանի բոլոր մարզերը։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում փորձ է արվում թափոնների վերամշակումը նոր հիմքերի վրա դնել։ Ժամանակ առ ժամանակ հայտարարվում են աղբի վերամշակման տարբեր ծրագրերի մասին։ Բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում։  Հայաստանում տարեկան ավելի քան 600 հազար տոննա աղբ է հավաքվում։ Դրա ուղիղ կեսը՝ Երևանում։ Տարբեր հետազոտություններով տարեկան արտադրվում է շուրջ 6000 տոննա պլաստմասսայե վերամշակվող թափոն:

Կարդացեք նաև
Close
Back to top button