
Մասնագիտական հայրենադարձություն, Հայաստանի տնտեսությանն ու էկոհամակարգին ծանոթություն, միջամտություն տարբեր ոլորտների զարգացմանը. բարձր տեխոլոգիական արդյունաբերության «Ներուժ 5» ծրագիրը խթանում է սփյուռքի տարբեր անհատների ու թիմերի ներկայությունը Հայաստանում՝ նրանց ներուժն օգտագործելով մի շարք ոլորտների զարգացման գործում:


«Ներուժ 5» ծրագրի մեկնարկը տրված է: Մինչև հուլիսի 15-ը սփյուռքից կարող են ներկայացնել իրենց նախագծերը՝ ներկայացնելով իրենց հայտերը նախարարության կայքէջում: Նրանք, ովքեր հավանություն կստանան, կֆինանսավորվեն ու մրցունակ կլինեն հայաստանյան ու միջազգային կազմակերպություների հետ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ առաջարկող այն թիմերը, որոնց անդամները սփյուռքահայեր են, շուրջ հինգ տարի ապրում են սփյուռքում կամ հայրենադարձվել են վերջին վեց ամիսների ընթացքում: Դրամաշնորհ ստանալուց հետո պետք է վերադառնան Հայաստան, հիմնեն ընկերություն և զբաղվեն տնտեսական գործունեությամբ:
«Գաղափարի փուլ» և «Աճի փուլ». լավագույն ստարտափ ծրագրերը կֆինանսավորվեն, Դիլիջանում սեպտեմբերին կմասնակցեն վեցօրյա հավաք-հանդիպման, կծանոթանան միջազգային և հայաստանյան տարբեր կայացած ընկերությունների ներկայացուցիչների ու նրանց գրանցած հաջողությունների հետ:




