
Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կկատարվի 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամի վերաբաշխում, որը կուղղվի ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզները գույքով ապահովելուն։
Աշխատանքներն իրականացվում են Կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում:Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ամբողջ գույքը համապատասխանելու է միասնական ստանդարտներին և որակական հատկանիշներին։
Վարչապետը խոստացել է անպայման այցելել վերանորոգված և վերազինված մանկապարտեզները՝ տեղում գնահատելու կատարված աշխատանքը։ Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ կարևոր քաղաքականություն են վարում նախադպրոցական կրթության տարիքն ավելի իջեցնելու և մսուրային տարիքի երեխաներին ընդգրկելու մասով։
«Փորձնական ծրագիրը դեռևս Երևանի, Գյումրու և Վանաձորի որոշ մանկապարտեզներում է իրականացվում։ Սովորաբար, մեզ մոտ մսուր 2 տարեկանից են երեխաներին ընդունում, մենք փորձնական սկսել ենք մեկ տարեկանից սկսած երեխաների ընդունելություն իրականացնել»։




