ԿարևորՔաղաքական

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ:

Պաղեստինի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը՝ ընդգծելով, որ այս ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին: 

Պաղեստինի ԱԳՆ-ն սա համարել է իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ վերջ դնելով իսրայելական օկուպացիային և ձեռք բերելով Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունք:

Back to top button