ԿարևորՄիջազգային

Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Հունիսի 15-16-ը Բուրգենշտոկում կայացած Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթին աջակցել են ֆորումին մասնակցած 92 երկրներից 80-ը։

Միջոցառման կազմակերպիչները Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին փակցրել են այն պետությունների ցանկը, որոնք հավանություն են տվել վերջնական հռչակագրին։ Փաստաթուղթը չեն ստորագրել BRICS-ի անդամները՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, ինչպես նաև Հայաստանը, Բահրեյնը, Վատիկանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան և Թաիլանդը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովին մասնակցում են 92 երկրներ և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը: Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան և շատ այլ պետությունների ղեկավարներ Շվեյցարիա չեն եկել։ Միջոցառման որոշ մասնակիցներ, ինչպիսիք են ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, վաղաժամ հեռացել են:

Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի եղել։ Կրեմլն արձագանքել է դրան՝ ասելով, որ առանց Մոսկվայի մասնակցության ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղիներ փնտրելը բացարձակապես անտրամաբանական և ապարդյուն է։

Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով շվեյցարական գագաթնաժողովի վերաբերյալ հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։

Back to top button