ԿարևորՀասարակություն

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։

Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

ՀՀ առողջապահության նախարարությունից խոստանում են լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։

«Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները փորձել են Սիրահարների այգու ծառերի վրա մագլցելով գրոհել ԱԺ–ն»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ։

Back to top button