
1919-ին Թեոդիկը հրատարակում է «Հուշարձան ապրիլ 11/24-ի» գիրքը։ Այնտեղ ամփոփված են տեղեկություններ Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մտավորական սերուցքի մասին։

«Գողգոթա հայ հոգևորականության և իր հոտին աղետալի 1915 տարիին» գրքում նա ներկայացրել է նահատակ հայ հոգևորականության ծաղկաբույլը։ Արդեն տարագրության տարիներին Թեոդիկը Փարիզում սկսում է կրկին հրատարակել իր «Ամենուն տարեցույց» տարեգրքերը։
Թեմային է անդրադառնում գրադարանագետ, մատենագետ Արաքսյա Դավթյանը։
«Թեոդիկը և Հայկական հարցը»` մաս 2-րդ։




