Հայկական հարցՄենք և մեր բառերը

Սահմանների ճշգրտման հարցն անկյունաքարային էր. «Հայկական հարց»

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հանրապետություններից յուրաքանչյուրը փորձում էր այդ խնդիրը լուծել մնացածների հաշվին։

Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում էր ստեղծել այնպիսի Ադրբեջան, որը պետք է ներառեր Անդրկովկասի մուսուլմանաբնակ մեծ ու փոքր տարածաշրջանները։ Հայ քաղաքական միտքն ինչ-որ առումով ոչ իրական ակնկալիքներ ուներ։ Վրացական կողմի ակնկալիքներն էլ ներառում էին Ջավախքն ու Լոռու շրջանը։

Երեք պետությունները հաճախ էին բանակցում հիշյալ հարցերի շուրջ, թեև երբեմն բանը հասնում էր ռազմական գործողությունների։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։

«Հայաստանի 1-ին Հանրապետությունը և նրա արտաքին քաղաքականությունը»՝ մաս 2-րդ։

Back to top button